շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը

Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է պաշտպանության, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև Հարվային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը:

Ապրիլի 8-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ  հայ-ռուսական համագործակցությունը պաշտպանական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտում կարևոր տեղ է զբաղեցնում երկկողմ հարաբերություններում:
 
«Այդ իսկ պատճառով մենք պատշաճ ուշադրություն ենք դարձրել այդ ոլորտում բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մտքեր են փոխանակվել այն հարցերի շուրջ, որոնց իրականացումը կծառայի մեր երկրների շահերի  պաշտպանությանը: Դրական առումով դիտարկել ենք մեր ռազմավարական գործընկերության հետագա զարգացման առկա մեխանիզմների գործունեությունը: Խոսքը ռազմատեխնիկական, տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի մասին է, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովի մասին է»,- նշել է Միրզոյանը:
 
ԱԳ նախարարը ընդգծել է, որ հարաբերությունների համապատասխան զարգացման ընթացքը նպաստել է բարձր մակարդակի հանդիպումները և շփումները:
 
Ինչպես գիտեք մոտակա ժամանակներս սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան, որին պետք է պատշաճ կերպով պատրաստվել»,- հավելել է Միրզոյանը:
 
Միրզոյանը հիշեցրել է, որ իր այցը ընթանում է այն պայմաններում, երբ հիմնական քննարկման թեման Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն է: Միրզոյանը ընդգծել է` Ադրբեջանի քայլերը ուղղված են Արցախում հումանիտար ճգնաժամի առաջացմանը, հիշեցնելով, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում գազամուղի «վթարի» դեպքը: Բացի այդ, այդ Միրզոյանը հիշեցրել է, Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պարբերաբար խախտումները, որոնցից ամենածայրահեղն էր մարտի 24-ի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Փարուխ գյուղ:
 
«Իհարկե, քննարկման կարևորագույն մասը նվիրված էր այս հարցերին»,- հավելել է Միրզոյանը:
 
Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է Ռուսաստանի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում:
 
«Մենք նաև բարձր ենք գնահատում ջանքերը Ռուսաստանի Դաշնության, որոնք ուղղված են եռակողմ պայմանավորվածությունների  կատարմանը»,- շեշտել է Միրզոյանը:
 
Միրզոյանը շեշտել է նաև Հայաստանի հանձնառությունը` այդ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում, որոնցից ծայրահեղ արդիական է մնում ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանումը:
 
«Ելնում ենք նրանից, որ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարելիա հասնել հարցի լուծմանը, որը կբերի Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը »,- ասել է Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը նաև հայտնել է, որ Լավրովի հետ հանդիպմանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:
 
«Այս առումով իմ կողմից ևս մեկ անգամ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը»,- եզրափակել է Միրզոյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: