երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. անցանկալի հետևանքներ չեն արձանագրվել

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. անցանկալի հետևանքներ չեն արձանագրվել

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Երեկվա դրությամբ 5800-ից ավելի քաղաքացիներ պատվաստվել են, գործընթացը սահուն կերպով ընթանում է: Գոհ չենք այս պահին գրանցված ցուցանիշներից, ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի պատվաստման տեմպերը բարձրանան: Որևէ մեկի մոտ անցանկալի հետևանք չի արձանագրվել»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում առկա է երեք տեսակի պատվաստանյութ` «AstraZeneca», «Սպուտնիկ V» և չինական «ՍինոՎակ» ընկերության պատվաստանյութերը:

Նա նշեց, որ պատվաստված մոտ վեց հազար քաղաքացիներից որևէ մեկի մոտ լուրջ որևէ հետևանք չի արձանագրվել։ «Ինչը ցույց են տալիս, որ պատվաստումներն այն կարևոր միջոցառումն են, դարմանն են, որը պետք է օգնի վերջն դնելու համավարակին և վերադառնալու բնականոն կյանքին»,–ասաց նա և նշեց, որ պատվաստումներն անվճար են, բաց են, և բացի պոլիկլինկաներից, գործում են շարժական կետեր։

 

  • Կիսվել: