շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Կոալիցիայի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքները ժամանակավորապես չեզոքացվել են. փորձագետ

Կոալիցիայի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքները ժամանակավորապես չեզոքացվել են. փորձագետ

Վերջին շրջանում Իրանի շուրջ բավական հետաքրքիր իրադարձություններ են զարգանում՝ որոշ երկրներ ռազմական գործողություններ սկսելու համար Իրանի դեմ լայն կոալիցիա են կազմել։ Դրա համար պլացդարմ է համարվել և համարվում Ադրբեջանը, որից պետք է օգտվեն Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ը, և այդ մասին բացահայտ հայտարարում են բոլորը։ Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

"Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Իրանի շուրջ օղակը ճաքեր է տվել ՝ նվազեցնելով նման "միասնական գործողության" հավանականությունը։ Բայց սպառնալիքն, իհարկե, չի վերացել։ Եվ այսպես, ինչը հանգեցրեց Իրանի դեմ սպառնալիքների ժամանակավոր չեզոքացմանը:

1. Նախ ՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն ու գալիք ընտրություններն, իհարկե, կարճաժամկետ հեռանկարում, այնուամենայնիվ, վերաշարադրեցին թուրքական իշխանությունների առաջնահերթությունները։

2. Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը՝ Չինաստանի միջնորդությամբ և երաշխիքներով, թույլ է տվել Իրանին հասանելի բոլոր ռեսուրսները վերախմբավորել այլ ուղղություններով: Բնականաբար, այդ հաշտեցումը չէր համապատասխանում Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերին։

3. Վերջին օրերին Իսրայելում սկսված ներքաղաքական լուրջ ճգնաժամը Թել Ավիվին ևս ստիպել է կարճաժամկետ հեռանկարում վերաշարադրել իր առաջնահերթությունները, այդ թվում ՝ "Իրանի դեմ հայտարարված գործողությունների" մասով, առավել ևս, որ Նեթանյահուի վրա ճնշում է գործադրվում ԱՄՆ-ի կողմից:

4. ԱՄՆ-ը նույնպես նախընտրական աժիոտաժի մեջ է, և արտաքին քաղաքականության մեջ դեմոկրատները չեն կարող ռիսկային քայլերի դիմել, քանի որ ունեցել են լուրջ ձախողումներ, և ցանկացած ցնցում կամ առավել ևս անհաջողություն խաղալու է հօգուտ Հանրապետականի թեկնածուի: Չեմ բացառում, որ օրեր առաջ Իրանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած "առցանց պատերազմը" զսպաշապիկ էր, որից հետո Թեհրանն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց, որ լուրջ է տրամադրված։

Իհարկե, ներքաղաքական խնդիրները խլացնելու համար որոշ երկրների կողմից արտաքին արկածախնդրության հավանականություն կա։ Բայց այդ դեպքում նրանք չեն գործի միասին և միաժամանակ", - գրել է քաղաքագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: