կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կա հիմնավոր պատճառ, հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումը պետք է առկախել․ «Քաղաքացու որոշում»

Կա հիմնավոր պատճառ, հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումը պետք է առկախել․ «Քաղաքացու որոշում»

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 17-ի իր հայտարարությամբ արձանագրել է, որ նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ավտոճանապարհից անհետացել են ՀՀ և ԱՀ քաղաքացիներ, որոնք ինչպես պարզ է դարձել հետագայում՝ գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից։

Խաղաղ քաղաքացիների գերեվարմամբ Ադրբեջանը հաջորդ օրն իսկ խախտել է հրադադարի հաստատման քաղաքական պայմանավորվածությունը։ Պայմանավորվածությամբ նախատեսվում էր քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժի երաշխիքներ։
 

Պայմանավորվածություն ձեռք բերելու հաջորդ օրն իսկ դրանց այսպիսի աղաղակող խախտումը դառնում է հիմնավոր պատճառ՝ պահանջելու, որ հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումը պետք է առկախել՝ մինչև խնդրի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ վերադառնալը և այդ ձևաչափում վերջնական երաշխիքների հաստատումը»։

  • Կիսվել: