չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իմ մարզպետ դառնալը տրամաբանական շարունակությունն է նրա, որն ունեցել ենք ընտրությունների ելքով. Նազելի Բաղդասարյան

Իմ մարզպետ դառնալը տրամաբանական շարունակությունն է նրա, որն ունեցել ենք ընտրությունների ելքով. Նազելի Բաղդասարյան

Քաղաքական որոշակի վերադասավորումները քաղաքական թիմը անհրաժեշտ է համարում: Այս մասին, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր նշանակմանը:

«Իմ մարզպետ դառնալու  գործընթացը տրամաբանական շարունակությունն է նրա, որն ունեցել ենք ընտրությունների ելքով: Այն որոշակի բացթողումները, որոնք եղել են ոլորտում, կկարողանամ հակամարգել եւ ունենալ լավագույն արդյունք: Նախկին մարզպետ պարոն Հարությունյանի հետ կապված որեւէ դժգոհություն քաղաքական թիմում չկա: Դրա վառ ապացույցն է, որ նա հիմա ՏԿԵ փոխնախարար է նշանակվել»,-ասաց նա:

  • Կիսվել: