հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
«Հրազդան ցեմենտ»–ի գործարանը ինչքան շուտ բացվի, էնքան լավ կլինի աշխատողների համար. աշխատակից (վիդեո)

«Հրազդան ցեմենտ»–ի գործարանը ինչքան շուտ բացվի, էնքան լավ կլինի աշխատողների համար. աշխատակից (վիդեո)

Հրազդանի բնակիչ եմ, ունեմ երկու հատ տեխնիկա, զբաղվում եմ բեռնափոխադրումներով, անհամբեր սպասում ենք «Հրազդան ցեմենտի» թույլատվությանը, որ բոլորս էլ աշխատենք, բոլորիս համար լավ կլինի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21–ին, «Հրազդացեմենտի» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ նշեց մասնակիցներից Սպարտակ Հովհաննիսյանը, գրում է news.am-ը:

«Թույլ տալով զավոդին աշխատել, բոլոր աշխատակիցները կստանան իրենց չվճարված աշխատավարձերը և կանցնեն իրենց հին աշխատանքին։ Էս գործարանի բացումով ցեմենտի խնդիր չի ունենա Հայաստանը։ Այս պահին միակ լավ տարբերակը զավոդի աշխատանքն է։

Նախկինում աշխատել են 400-500 աշխատող, բայց հիմա էլ ավելի շատ աշխատատեղեր են բացվելու։ Ինչքան շուտ հնարավոր լինի գործարանի աշխատանքը, այդքան լավ կլինի Հրազդանի բնակիչների համար, ամբողջ Հայաստանի համար, ցեմենտի խնդիր չի լինի, շինարարությունները չեն կանգնի։ Լավ կլինի, որ Նալբանդյան Նարեկը գնի գործարանը և բոլոր աշխատողների նախկինում մնացած գումարները պետությունը վճարի»,–ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: