չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Telegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ

Telegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Telegram-ում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ՝ հորդորելով չպատասխանել հաղորդագրություններին:

«Սիրելի՛ բուժաշխատողներ, գործընկերներ

Թելեգրամյան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում բուժաշխատողներին` կենսագրական և այլ տվյալներ ուզելու բովանդակությամբ:

Խնդրում եմ ուշադիր լինել և չպատասխանել նման հաղորդագրություններին»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: