Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը 25 տարեկան է
2026 թվականի հոկտեմբերի 20-ին լրանում է Արևմտյան Ուկրաինայի Ազգային Համալսարանի Երևանի Կրթագիտական Ինստիտուտի 25- ամյակը։
25 տարի՝ քառորդ դար, կատարված ահռելի աշխատանք, մարդկային ճակատագրեր, մեծ ջանքերի ներդրում՝ ի նպաստ կրթության․․․ համակարգում աչքի ընկնող գործունեություն, որը պատիվ կբերեր ցանկացած ուսումնական հաստատության և այս ամենը հնարավոր է դարձել մեծ հայրենասերի, նվիրյալ մանկավարժի և վաստակաշատ գիտնականի անկոտրուն ջանքերի, որի կյանքի գործն ու նպատակն է հնարավորինս աջակից լինել քաղաքացիական բարձր գիտակցությամբ մարդկանց ու բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործին՝ արդեն հարազատ դարձած բուհում։ Եվ այդ մարդը ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանն է։
Արևմտյան Ուկրաինայի Ազգային Համալսարանի Երևանի Կրթագիտական Ինստիտուտ /իրավանախորդ՝ Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը/ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, Հայաստանում գործում է Ուկրաինայի պետական չափորոշիչներով և կրթական ծրագրերով, շրջանավարտներին տրամադրում է Ուկրաինայի պետական նմուշի ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ։ Ուկրաինայի Ազգային Համալսարանի Երևանի Կրթագիտական Ինստիտուտի հիմնադրման գործում մեծ է տնօրեն Սահակ Ղուդրատյանի ներդրումը, որը մինչօրս տնօրինում է բուհը և գրանցում նորանոր հաջողություններ։
<<Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև կրթության և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և համարժեքության մասին>> 2001 թվականի մայիսի համաձայնագրով Ուկրաինայի պետական նմուշի ավարտական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետությունում և հավասերացված են Հայաստանի Հանրապետության պետական նմուշի ավարտական փաստաթղթերին։ Համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական հաստատություններում, ՀՀ ոստիկանությունում, Ազգային անվտանգության կոմիտեում և ուժային մյուս կառույցներում այն ճանաչելի և հարգված է։
Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հետխորհրդային ժամանակաշրջանում Ուկրաինայի բարձրագույն կրթության ուսումնական հաստատություններն աչքի են ընկել տրամադրած բարձրակարգ կրթությամբ և աշխատաշուկայում որակյալ կադրերի պահանջարկով՝ միջազգային մաշտաբով։
Ներածական այս խոսքից հետո կցանկանայինք ներկայացնել տեղեկատվություն նաև նոր ժամանակների համալսարանի կարգավիճակի և վարկանիշի վերաբերյալ․սույն թվականի սեպտեմբերի 30-ին Times Higher Education World University Rankings 2027 համաշխարհային վարկանիշի արդյունքների վերաբերյալ տրամադրված վարկանիշային ցուցակի Արևմտյան Ուկրաինայի Ազգային Համալսարանը զբաղեցրել է իր ուրույն տեղը։ Times Higher Education World University Rankings-ը համաշխարհային նշանակալից և ճանաչված կառույց է բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության ճանաչելիության համար։ Այս տարի հայտերով հանդես են եկել բազմաթիվ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ, սակայն վարկանիշային աղյուսակում ներառվել են 118 երկրների 2297 համալսարաններ, այդ թվում Արևելյան Ուկրաինայի Ազգային Համալսարանը, որը հանդիսացել է լիիրավ մասնակից և վարկանիշային ցուցակում զբաղեցրել է իր ուրույն տեղը։ Ինքնին հասկանալի է, որ մասնակցության ընթացքում հաշվի է առնվում բուհերի մասնաճյուղերի գործունեությունը և որակական ցուցանիշներն, ինչն անտարակույս, հպարտության և պատասխանատվության զգացում է առաջացնում ինչպես մայր բուհում, այնպես էլ երևանյան մասնաճյուղում։ Չնայած վերջին ժամանակահատվածում Ուկրաինայում և Հայաստանում տեղի ունեցող դեպքերի՝ համալսարանը տեղ զբաղեցրել է վարկանիշային ցուցակում, որն ի դեպ ավելի բարձր դիրք է գրավում մեր կողմից ճանաչված մի շարք բուհերից:
Այսօր հայ-ուկրաինական համագործակցությունը կրթության բնագավառում տալիս է իր շոշափելի արդյունքները․ երևանյան մասնաճյուղի շրջանավարտները, մրցունակ են և աշխատաշուկայում պահանջարկված,նրանք զբաղեցնում են պատասխանատու տեղեր, ուստի մասնաճյուղը ճանաչված է ոչ միայն Ուկրաինայում, Հայաստանում, այլև միջազգային շրջանակներում։
Այսօր անհրաժեշտ է ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում մեր առաջնահերթություններն ու նշանակալից դիրքը։
Շնորհավոր ծնունդդ, սիրելի բուհ․․․



