չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ

Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի «Կապույտ գոտում», Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները և կենսաբազմազանության պահպանությանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են բնապահպանական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդումը և փորձի փոխանակումը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ լուծումների առաջմղմանը։

  • Կիսվել: