հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ազգային ժողովում իշխանական Վլադիմիր Վարդանյանը և ընդդիմադիր Մհեր Սահակյանը ծեծել են իրար

Ազգային ժողովում իշխանական Վլադիմիր Վարդանյանը և ընդդիմադիր Մհեր Սահակյանը ծեծել են իրար

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի իր վարկածը:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:

Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ից քիչ առաջ իրավապահները տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ «Հայաստան» խմբակցությունից հայտնել են, որ Մհեր Սահակյանին իրավապահները տարել են խմբակցության աշխատասենյակից։ Այնտեղ են եղել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գոռգոռոցներ են լսվել։ Ալեն Սիմոնյանը հրահանգել է լրագրողներին հեռացնել տարածքից:

Նշենք, որ Մհեր Սահակյանի հասցրած հարվածներից Վլադիմիր Վարդանյանը վնասվածք է ստացել հոնքի շրջանում և դիմել է բժշկական միջամտության՝ կարեր դնելու համար։ 

InfoPort.am-ի տեղեկություններով իշխանական Վարդանյանին ծեծած ընդդիմադիր վարորդ-պատգամավոր Սահակյանը միջադեպից հետո թաքնվել է ԱԺ կանանց զուգարանում։

InfoPօrt.am-ին նաև հայտնի է դարձել ծեծկռտուքի պատճառը։ Մասնավորապես, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սկսել է խոսել ՀՀ ՍԴ կողմից սահմանադրական ճանաչված Հռոմի ստատուտի մասին, դաշնակցական Մհեր Սահակյանը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի առարկություններին այդ հարցի շուրջ։ Վլադիմիր Վարդանյանն էլ նրան ասել է, որ լռի ու լսի, թե ինչ կարծիք ունի, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները։

  • Կիսվել: