կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք եք տալիս, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Հայկ Կոնջորյան

Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք եք տալիս, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Հայկ Կոնջորյան

Այսօր Հայաստանում կան կոնկրետ քաղաքական ուժեր, որոնք Հայաստանից դուրս ուժերի հետ ուս ուսի տված խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի պետականությունը:

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ երեկ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՍԴ դատավորի թեկանծուին հարցրել էր, որ եթե նա ընտրվի, ինչպես է երաշխավորում, որ նա չի լինի օտարերկրյա  ազդեցության գործակալ՝ Կոնջորյանը հարցրեց, թե Գեղամ Մանուկյանը ի՞նչ երաշխիք է տալիս, որ օտարերկրյա ազդեցության գործակալ չէ:

«Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, որովհետև Գեղամ Մանուկյանը և իր «Երկիր Մեդիան» 100 հազարավոր դոլարների Սորոսի հիմնադրամի գրանտներ է ստացել, դուք էլ վստահ եմ լսել եք, դուք էլ վստահ եմ օգտվել եք այդ գրանտներից:

Հիմա դուք ի՞նչ երաշխիք եք տալիս, որ Գեղամ Մանուկյանը օտարերկրյա ազդեցության գործակալ չէ: Ես կարծում եմ, որ Ձեր երեշխիքները հարկավոր չեն, ամեն ինչ պարզ է»,- ասել է նա: 

  • Կիսվել: