ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գուցե, ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չառաջադրվի,  բայց չենք պատրաստվում նման հաճույք պատճառել որոշ շրջանակների․ Կոնջորյանը՝ 2026-ի ընտրությունների մասին

Գուցե, ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չառաջադրվի, բայց չենք պատրաստվում նման հաճույք պատճառել որոշ շրջանակների․ Կոնջորյանը՝ 2026-ի ընտրությունների մասին

Գուցե, ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չառաջադրվի,  բայց բնականաբար, մենք չենք պատրաստվում նման հաճույք պատճառել  որոշ շրջանակների: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ 2026-ի ընտրություններում ՔՊ-ի առաջադրման թեմային  անդրադառնալով։  

«Մենք ՀՀ ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ ենք,  մենք ժողովրդի հետ օրգանական կապի մեջ ենք և պորտալարով կապված ենք  մեր ժողովրդին։ Ես ունեմ համոզմունք, որ  ՀՀ-ում, գտնվելով ճակատագրական ժամանակներում, շատ կարևոր գործառույթներ ենք իրականացրել և իրականացնում և որոշողը  կլինի մեր ժողովուրդը։ Եթե մեր ժողովուրդը որոշի, որ վստահում է  մեզ, ապա մենք  պատվով կիրականացնենք դա»,- ընդգծեց նա ։ 

Անդրադառնալով վերջերս արված սոցիոլոգիական հարցմանը, ըստ որի մասնակցածների 61 տոկոսը չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, նա նշեց․ «Ցանկացած երկրում կան և իշխանությանն աջակցող քաղաքացիներ և  իշխանության գործողություններից դժգոհ քաղաքացիներ։ Մենք ուշադրությամբ հետևում ենք հարցումներին, հանրային տրամադրություններին։ Ցանկացած հարցման արդյունքում բոլորս էլ մտածելու բան ունենք․  և՛ մենք, և ընդդիմությունը»։ 

  • Կիսվել: