երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սադրվեց ընդդիմադիրների կողմից, եղավ վեճ, որի մեջ մեղր չեն բաժանում, դժվար թե ներողություն խնդրի․Եղոյանը Փաշինյանի մասին

Սադրվեց ընդդիմադիրների կողմից, եղավ վեճ, որի մեջ մեղր չեն բաժանում, դժվար թե ներողություն խնդրի․Եղոյանը Փաշինյանի մասին

ԱԺ դահլիճում տեղի ունեցածը սադրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 13–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի պահվածքը ԱԺ–ում հարված չէ Հայաստանի Հանրապետության վարկանիշին, երբ որ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիրներին անվանում է «համբալ»։  Լրագրողները նաեւ նշեցին, որ Փաշինյանի այդ պահվածքը հիշեցրեց Շմայսին։

«Բայց կհամաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չէ: Վարչապետի դեպքում նման պորռթկումներ, այն էլ վեճի ժամանակ կարող են լինել հազարից մեկ անգամ: Նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, և մարդիկ՝ քաղաքական գործիչները, իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող են դիմել։ Դուք ընդհանուր պատկերը նայեք»,- ասաց նա:

Հարցին ներողություն պե՞տք է խնդրի Փաշինյանը քաղաքացիներից, Եղոյանը պատասխանեց. «Քաղաքացիները ի՞նչ կապ ունեն, կոնկրետ մարդկանց հասցեին է ասել։

Ճշտող հարցին էլ՝ կոնկրետ մարդկանցից կխնդրի՞ ներողությունը, նա արձագանքեց. «Դժվար թե, որովհետև դա հասկանում եք, իսկ այդ կոնկրետ մարդիկ իրենց ասածների համար ներողություն խնդրո՞ւմ են»:

  • Կիսվել: