շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար․ Փոխվարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար․ Փոխվարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021-ի առաջին կիսամյակում աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ:

«Չնայած գլոբալ համաճարակի թելադրանքով մեր քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների տեղաշարժի պարտադրված սահմանափակումներին՝ 2020-ին մեզ հաջողվեց երկկողմ առևտրի ընդամենը մի փոքր անկում գրանցել»,-ասաց փոխվարչապետը՝ հիշեցնելով, որ 2019 թվականին առաջին անգամ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտուրը գերազանցել է 2 մլրդ դոլարի մակարդակը։
 
Ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները՝ Գրիգորյանն ասաց, որ տարվա առաջին կիսամյակի համար ապրանքաշրջանառությունը կազմել է 1.9 մլրդ ԱՄՆ դոլար (աճը 16 տոկոս),  ներմուծման աճը կազմել է 9 տոկոս, իսկ արտահանումը՝ 36 տոկոս։
 
«Այս ամենը վկայում է այն մասին, որ ռացիոնալ կլիներ ակտիվացնել արդյունաբերական համագործակցությունը և համատեղ կորպորացիաների և արդյունաբերությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան մրցունակ լինել արտաքին գործընկերների նկատմամբ»,-ասաց նա:
 
 

  • Կիսվել: