հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Այն օրը, երբ Ռուսաստանն ազատվի պատժամիջոցներից, ՀՀ տնտեսությունը կբախվի լուրջ խնդիրների, կառաջանա կոլապս. Քոչարյան

Այն օրը, երբ Ռուսաստանն ազատվի պատժամիջոցներից, ՀՀ տնտեսությունը կբախվի լուրջ խնդիրների, կառաջանա կոլապս. Քոչարյան

Հայաստանի այժմյան տնտեսական իրավիճակը պահպանվում է արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ուկրաինայի հետ պատերազմի համատեքստում Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներով, սակայն ինչ-որ բան բերելը, ինչ-որ բան Ռուսաստան վերավաճառելը և այլն՝ այս ամենը չի մեծացրել երկրի արտադրական հզորությունները: Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ այն օրը, երբ Ռուսաստանն ազատվի պատժամիջոցներից, Հայաստանի տնտեսությունը կբախվի լուրջ խնդիրների, կառաջանա կոլապս։ Անկասկած»,- նշել է նա։

Քոչարյանը կարծում է, որ նման սցենարից խուսափելու համար անհրաժեշտ է ամուր հիմքեր ստեղծել տնտեսության կայուն զարգացման համար։

  • Կիսվել: