Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր միանում է առաջին նախագահի կոչին
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրել է․
«Ամբողջովին միանում եմ նախագահ Տեր-Պետրոսյանի կոչին, նաև իմ անունից կոչ եմ անում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին՝ միավորվեք, պարոնայք, մի բզկտեք առանց այն էլ բզկտված հանրությանը: ՀՀ երեք նախագահների միասնական դիրքավորումը որոշիչ դեր կխաղա օրհասական այս ժամանակներում»:
Նշենք, Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով։