կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր կժամանի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր կժամանի Հայաստան

Այսօր Հայաստան է ժամանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը:

Երկօրյա այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց՝ անվտանգության խորհրդի գրասենյակ:

  • Կիսվել: