երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի զորավարժությունները

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի զորավարժությունները

Բելառուսի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության և ՀԱՊԿ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ու բժշկական ապահովման համատեղ ստորաբաժանման հատուկ զորավարժության՝ «Արգելք-2026»-ի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ԲելՏա-ն:

Նշվում է, որ միջոցառումը կայացել է Վիտեբսկ քաղաքի Հաղթանակի հրապարակում՝ «Վիտեբսկի ազատարարներին՝ խորհրդային զինվորներին, պարտիզաններին և ընդհատակյա պայքարի մասնակիցներին» հուշահամալիրի դիմաց։ Այստեղ շարվել են «Անխախտ եղբայրություն-2026» զորավարժությանը մասնակցող զորակազմերի զինծառայողները։

Արարողությանը մասնակցել են Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Բելին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Միրլան Թուրգունբեկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուսլան Շպեկբաևը, Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Իլյուկևիչը, Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ռոժնիկը, ինչպես նաև զորախմբերի ղեկավարներն ու հրավիրված այլ անձինք։

  • Կիսվել: