ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Նա նաև հավելել է. ՛՛Հենց որ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է վերականգնվել ինչպես իր աշխատակիցներին ուղարկելու, այնպես էլ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու առումով։ Սակայն որոշումը Հայաստանի ղեկավարությանն է՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները զրկել են Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։

  • Կիսվել: