երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հանրապետության հրապարակը՝ գործողությունների թատերաբեմում. «Հրապարակ»

Հանրապետության հրապարակը՝ գործողությունների թատերաբեմում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առավոտյան իշխանությունը, հոգեւոր հայրերն ու հանրային տարբեր դեմքեր Եռաբլուրում էին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։ Իսկ ժամը 3-ին արդեն Հանրապետության հրապարակն էր գործողությունների հիմնական թատերաբեմը, որտեղ մի խումբ մտավորականներ Հայահավաք՝ հանրահավաք էին հրավիրել։ Ինչպեսեւ սպասվում էր՝ կարճ ժամանակ անց ոստիկանությունն անցավ գործի եւ սկսեց մարդկանց բերման ենթարկել ու ձերբակալել։ Բերման ենթարկվեց նախ Վահան Բադասյանը, ով Փաշինյանին ոչնչացնելու կոչեր էր հնչեցրել, ապա՝ Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը եւ ուրիշներ։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց․ «Հավաքի մասնակիցների շրջանում առանձին դրսեւորումներ են եղել, բռնության կոչեր են հնչեցրել եւ բռնությանը բնորոշ գործողություններ են իրականացրել», ուստի հավաքը դադարեցնելու որոշում է կայացվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: