Գոնե թշնամու ուղղությամբ ձեր կրակոցները լինեն, ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
ԱԺ խորհրդի նիստում տպավորություն կար, որ հավաքվում ենք միասնականություն ցույց տանք, բայց եկել նստել եք այստեղ, քաղաքական շահարկումներ, նախընտրական քարոզարշավ եք անում, պաշտպանվում եք, որ իբր Սյունիքն ենք պահում, բայց քարոզարշավ եք անում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գոնե թշնամու ուղղությամբ ձեր կրակոցները լինեն, ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են ձեր կրակոցները:
Եկե՛ք միասնական լինենք, մեր նավը փոթորկի միջով է անցնում: Պիտի հավաքվենք, կպնենք իրար, մեր նավը պահենք և գնանք առաջ:
Վերջացրեք այս ամենը, սեղանին ոչ թե ձեր նեղ անձնական հարցերն են, այլ ՀՀ անվտանգությունը: Եկել, հավաքվել ենք միասնական հայտարարություն ընդունելու, եկեք շարժվենք այդ տրամաբանությամբ՛՛:
Նշենք, որ Սիմոնյանի ելույթից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին, միմյանց վրա սկսեցին բղավել իմքայլական ու ԲՀԿ-ական պատգամավորները: