չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում առգրավել են ավելի քան 60 կիլոգրամ թմրանյութ Էկվադորից

Սանկտ Պետերբուրգի նավահանգստում առգրավել են ավելի քան 60 կիլոգրամ թմրանյութ Էկվադորից

ՌԴ ՆԳՆ թմրամիջոցների վերահսկման գլխավոր վարչությունը, համագործակցելով Բալթյան մաքսատան թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վարչության հետ, Սանկտ Պետերբուրգի նավահանգստում Էկվադորից ծովային նավով բերված ավելի քան 61 կիլոգրամ արգելված նյութ է առգրավել, իր թելեգրամ-ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

 

Նրա խոսքով՝ բեռնարկղերից մեկի զննության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են թաքստոցներ, որոնցում եղել է 50 բրիկետ փոշենման սպիտակ նյութ։

Փաթեթներից մեկն ուղարկվել է փորձաքննության, որը հաստատել է, որ այն պարունակում է ավելի 

քան մեկ կիլոգրամ կոկաին։ Մնացած բրիկետները նույնպես կուսումնասիրվեն մասնագետների կողմից։ «Ներկայում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության կատարմանը մասնակցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 229.1-րդ հոդվածի չորրորդ մասի «բ» մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- ասել է Վոլկը։

  • Կիսվել: