չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եթե ՀՀ-ն խաղաղություն է ուզում, պիտի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսի մեզ հետ, իսկ եթե չանի, կզղջա. Ալիև

Եթե ՀՀ-ն խաղաղություն է ուզում, պիտի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսի մեզ հետ, իսկ եթե չանի, կզղջա. Ալիև

Եթե Երևանը խաղաղություն է ուզում, ուրեմն՝ պիտի պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ վարի Բաքվի հետ: Ադրբեջանի նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է minval.az-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, մեզ նույնպես պետք է խաղաղության համաձայնագիր: Եթե Հայաստանը պատերազմ ցանկանա, կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ տարվա աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա նրանք պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսեն մեզ հետ: Եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար՛՛:

Ալիևի խոսքով՝ Հայաստանը ՛՛մերժում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը՛՛:

Նա ասել է. ՛՛Ցավոք, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մեր բաց հայտարարություններին Հայաստանի կառավարությունը չի արձագանքում: Հայաստանի կառավարությունը նաև անտեսում է մեր առաջարկը, որին աջակցում են միջազգային խոշոր կողմերը՝ բանակցություններ սկսել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման շուրջ: Մենք դա չենք հասկանում՛՛:

Միևնույն ժամանակ Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն պատրաստ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

 

  • Կիսվել: