Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարարին. ինչ են քննարկել
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարար լորդ Վերնոն Քոաքերին։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ բրիտանացի նախարարը, անդրադառնալով Բաքվում անցկացվող ADEX-2026 և Securex Caspian ցուցահանդեսների նշանակությանը, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է մասնակցելու այս միջոցառմանը։
Վերնոն Քոաքերն ընդգծել է, որ Ադրբեջանը Միացյալ Թագավորության համար կարևոր և բարեկամական երկիր է՝ նշելով, որ Լոնդոնը շահագրգռված է այդ բարեկամական կապերի շարունակմամբ։
Իր հերթին Ալիևը շնորհակալություն է հայտնել բրիտանացի նախարարին ցուցահանդեսներին մասնակցելու համար և հավելել, որ ADEX-ը երկար տարիներ կարևոր միջազգային միջոցառում է։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան երկկողմ գործընկերության շրջանակում նոր էջ են բացել՝ համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ալիևը հայտնել է, որ ավելի քան 20 տարի Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում ներդրումներ են իրականացվում, և այսօր այդ հատվածն արտադրանք է թողարկում ինչպես ներքին կարիքների, այնպես էլ արտահանման համար։
Ալիևն անդրադարձել է առաջատար ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին՝ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման, ինչպես նաև Ադրբեջանում համատեղ ձեռնարկությունների ստեղծման նպատակով։ Այս համատեքստում նա ընդգծել է Միացյալ Թագավորության հետ գործընկերության կարևորությունը։



