երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բնական է, որ այս իշխանությունն այդպիսի բան պիտի աներ. Մանուկյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

Բնական է, որ այս իշխանությունն այդպիսի բան պիտի աներ. Մանուկյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

Առաջին անգամ չէ, որ իմ դեմ քրեական գործ են հարուցում։ Այս մասին այսօրանհնազադնության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իր հայտարարությունների կապակցությամբ հարուցված քրեական գործին։

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Դե լավ գործ է, հարուցել են։ Առաջին անգամ չէ որ իմ դեմ գործ են հարուցում։ Նորմալ է, այս իշխանությունը, բնական է, որ այդպիսի բան պիտի աներ՛՛։

Մանուկյանն անդրադարձավ նաև իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է այդ քայլին գնալ, բայց չի կարողանա ու չի համարձակվի՛՛։

 

  • Կիսվել: