Արթուր Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում. Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ-ում
Օգոստոսի 2-ին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընդդիմությունը բարձրացրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հարցը:
Պատգամավորների անվանական գրանցումից հետո«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ իրենց գործընկեր Արթուր Սարգսյանը գտնվում է տնային կալանքի տակ և չի կարողացել մասնակցել խորհրդարանի նիստին։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, իրենց գործընկերը հետապնդման է ենթարկվել բացառապես քաղաքական դրդապատճառներով։
Նա նաև խստորեն քննադատել է գործող իշխանության նման քայլերը։



