կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջև. Մեսրոպ Մանուկյան

Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջև. Մեսրոպ Մանուկյան

Այսօր Ազգային ժողովի 9-րդ գումարման նիստին մտքերի փոխանակության ժամանակ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին անվանեց իշխող ուժի «սպրուտ»՝ պնդելով, որ նրա ազդեցությունը համակարգի ներսում շատ ավելի մեծ է, քան Ալեն Սիմոնյանինն ու Արարատ Միրզոյանինը։

Մանուկյանն իր ելույթում անդրադարավ գործարար Կոնստանտին Սոկոլովի աճող ազդեցության մասին Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտներում՝ ֆինանսներ, կապ, հանքարդյունաբերություն և ենթակառուցվածքներ։

Նրա խոսքով՝ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը՝ Լևոն Ռուբինյանը, բարձր պաշտոններ է զբաղեցնում Սոկոլովի հետ փոխկապակցված «Ամիո» բանկում և Viva Armenia (նախկին MTS) ընկերությունում։

Մանուկյանն ընդգխեց, որ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Ռուբեն Ռուբինյանը հանդիսանում է Թուրքիայի հետ բանակցությունների գլխավոր ներկայացուցիչը, իսկ Սոկոլովը ղեկավարում է TRIPP հիմնադրամը:

Պատգամավորը նաև հավելեց, որ Ռուբինյանի աները՝ Հակոբ Հաջի-Հակոբյանը, նշանակվել է ԱԺ արարողակարգի պետ՝ չնայած նախկինում կաշառք վերցնելու համար ունեցած դատվածությանը։

  • Կիսվել: