շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավշարում ոստիկանը հանեց համազգեստն ու միացավ Քոչարյանի թիմին (տեսանյութ)

Ավշարում ոստիկանը հանեց համազգեստն ու միացավ Քոչարյանի թիմին (տեսանյութ)

Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ  ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսաք Պետրոսյանը հանեց համազգեստն ու հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի թիմին միանալու մասին։

«Կոչ եմ անում ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, որ վերջ տան խեղկատակ Նիկոլ Փաշինյանին, չկատարեն նրա հրամանները։ Ես էլ պիտի այսօր Սյունիք գնայի՝ նույն ձևի զինված։ Զգալով մեր երկրի այս վտանգավոր, անկայուն տնտեսության վիճակը, ցանկացա, որ ավելի ճիշտ, ավելի նորմալ ձևակերպել էն, ինչ որ կլինեմ ես «Հայաստան» դաշինքի հետ»,- ասաց նա։

  • Կիսվել: