երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայում ոստիկանը գնդակահարել է բաժանմունքի պետին և տեսուչին

Թուրքիայում ոստիկանը գնդակահարել է բաժանմունքի պետին և տեսուչին

Երեկ երեկոյան Թուրքիայի Ադըյաման քաղաքի ոստիկանական գլխավոր վարչությունում ոստիկանության սպան ծառայողական զենքով գնդակահարել է իր երկու վերադասին, տեղեկցնում է Halktv.com.tr-ը։

Նշվում է, որ ՛՛խելագարված՛՛ ոստիկանին վնասազերծել են գործընկերները՝ կրակելով նրա ոտքին։

Միջադեպից հետ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ըստ աղբյուրի՝ գնդակահարության պատճառը եղել է կասկածյալի և նրա վերադասների միջև առաջադրանքի կատարման առիթով ծագած վիճաբանությունը։

 

  • Կիսվել: