շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան

Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` կարող է պարզվել, որ հայ ժողովրդի պատմությունը կայսերական պատմություն է:

«Ասում ենք` պատմություն, պատմություն, մեր պատմություն, հայ ժողովրդի պատմություն, բայց այդպես էլ չենք արձանագրել ու հարաբերվել այդ փաստի հետ կամ առնվազն այս ասածը հարցական նշանով չենք դրել` իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է եղել ու դեռ շարունակում է դրված լինել մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար»,- «Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է` սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել:

«Եթե մենք այս հարցերի հետևից գնանք ու պատասխանը լինի` ոչ, այդպես չէ, դա էլ է շատ կարևոր արդյունք, որը կմեծացնի մեր վստահությունը ու նույնքան արդյունք է, եթե մենք գնանք այդ հարցերի հետևից ու պատասխանը լինի` այո, դա այդպես է»,- ասել է Փաշինյանը:

  • Կիսվել: