ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չե՛մ թողնի ճանապարհը փակեք․ ոստիկանության գնդապետը՝ Բագրատ Սրբազանին

Չե՛մ թողնի ճանապարհը փակեք․ ոստիկանության գնդապետը՝ Բագրատ Սրբազանին

Ասյս պահին մի խումբ քաղաքացիներ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ փորձում են փակել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածը, սակայն տեղում գտնվող ոստիկանական մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս։

Մասնավորապես՝ ոստիկանության գործողությունները տեղում համակարգող գնդապետը զգուշացրեց Բագրատ Սրբազանին, որ եթե փորձեն փակել ճանապարհը, ինքը «թույլ չի տալու»: Նրան ի պատասխան՝  Բագրատ Սրբազան հորդորեց «չլարվել»։

«Լավ է, որ կոչում ունեք, պարոն գնդապետ, բայց թույլ չեմ տա հետս այդպես խոսել՝ ոչ մեղադրանքով, ոչ հրահանգով, ոչ էլ այլ կերպ, ձեր ողջ աշխատակազմի դիմաց եմ ասում։ Հայրենիք եք տվել, ընդ որում՝ ոստիկանությանը դարձրել եք պահապան այն մարդկանց, ովքեր բացել են հայրենիքի դարպասները, որ էն սարի վրայից մյուսներն էլ հայհոյեն, ծաղրեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: