շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը նախօրեին Փարիզում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, շաբաթ օրը գրել է Figaro թերթը։

«Ուրբաթ օրը՝ մայիսի 3-ի երեկոյան, մոտավորապես ժամը 19.30-ին, էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը վրաերթի է ենթարկել հեծանվորդին Փարիզի վեցերորդ շրջանում։ Հեծանվորդը անցնելիս է եղել կարմիր լույսի տակով, երբ նրան վրաերթի է ենթարկել նախարարը, ով իր անձնական մեքենան վարելիս է եղել»,- հայտնում է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ստացել է գլխի վնասվածք, ասվում է հոդվածում:

  • Կիսվել: