շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից:

«Պետք է ինքներս կարողանանք ձևակերպել հարցը, հավաքագրել հարցի պատասխանի համար անհրաժեշտ բոլոր փաստերն ու հետևել փաստերին, օբյեկտիվ առնչվել այդ փաստերի հետ, անել եզրակացություններ, որոնք հենվում են փաստերի վրա», - «Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ օրենքը, օրինականությունն ու իրավակարգը մարդը չընկալի որպես իր ազատությունները կաշկանդող հանգամանք, որպես իր համար դժվարություններ ստեղծող հանգամանք:

Վարչապետն ընդգծել է` պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց:

«Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք չենք ճանաչում ինքներս մեզ»,- ասել է Փաշինյանը:

  • Կիսվել: