շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կվնասե՞ն՝ կվերականգնենք․ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին

Կվնասե՞ն՝ կվերականգնենք․ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 23-ին Հանրային ՀԸ-ի եթերում անդրադարձավ այսօր հաճախ հնչող այն մտահոգություններին, ըստ որոնց՝ սահմանազատման և Ադրբեջանին տարածքներ զիջելու դեպքում կվտանգվի Հայաստան մտնող գազամուղը։

Նա նշեց. ՛՛1990-ականներին եղել են դեպքեր, երբ պատերազմական գործողություններ էին, բայց հիմա մենք գնում ենք խաղաղության՛՛:

Քոչարյանը հավելեց. ՛՛Կվտանգվի՞՝ կվերականգնենք, էլի՞ կվտանգվի՝ էլի կվերականգնենք, ինչպես 90-ականներին, եթե շարունակեն վտանգել, կվտանգվի իրենց գազատարը, բայց կարծում եմ՝ իրենք գիտակցում են, որ տևական խաղաղության հասնելու շանսը բաց թողնելու իրավունք չունենք՛՛։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներկայացրեց շրջանառվող ևս մեկ մտահոգություն, այն է՝ Ադրբեջանին տարածքներ տալու դեպքում լուրջ խնդիր կառաջանա ճանապարհների հարցում:

Այս առնչությամբ Քոչարյանն ասաց, որ նոր ճանապարհներ կկառուցեն։

՛՛Տարածքներն ականազերծվում են, որպեսզի ադրբեջանական կողմը գա և կանգնի այնտեղ, որտեղ պետք է կանգնի, դրանից այն կողմ գալ չի կարող՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: