Արթուր Դավթյանը հրաժարական չի ներկայացնի. խորհրդական
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքեց դատախազի հրաժարականի մասին մամուլում շրջանառվող լուրերը՝ դրանք մեկ բառով բնութագրելով ապուշություն։
Աբրահամյանը InfoPort.am-ի հետ զրույցում նաև հերքեց լուրերն առ այն, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երբևիցե դիմել է ՌԴ պատկան մարմինրններին այդ երկրի քաղաքացիություն ստանալու համար։
«Դրանք ստահոդ լուրեր են, որոնք ինչ-ինչ պատճառներով արհեստականորեն շրջանառության մեջ են դրվում կոնկրետ շրջանակների կողմից»,- նշեց Աբրահամյանը։