կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արա Այվազյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը

Արա Այվազյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ԱԳ նախարարությունից, հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։ 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

  • Կիսվել: