Ավստրալացի պարուսույցը հայկական մշակույթին նվիրված հոլովակ է հրապարակել
Ավստրալացի պարուսույց Ջեյմս Միտչել Ֆենվիկը հրապարակել է Born From Culture | Armenia պաշտոնական հոլովակը՝ նվիրված հայկական մշակույթին:
A$AP Rocky-ի և Skepta-ի "Praise The Lord (Da Shine)" կոմպոզիցիայի ներքո տեսահոլովակում հանդես են գալիս հայկական պարի պետական անսամբլի արտիստները:
Կադրում Արարատ լեռն է, Էջմիածինը, Խոր Վիրապը և Զվարթնոցը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, խաչքարագործ Նարինե Փոլադյանը և քանոնահարուհի Էմմի Բալասյանը:
Տեսանյութը՝ այստեղ:



