չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանը քննադատել է Հայաստանի մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները

Ադրբեջանը քննադատել է Հայաստանի մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հասցեին՝ հայանպաստ հայտարարությունների համար:

Այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛2024 թվականի ապրիլի 2-ին Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները Ֆրանսիայի՝ տարածաշրջանում լարվածություն ստեղծելուն և խաղաղ գործընթացին խոչընդոտելուն ուղղված ջանքերի վառ օրինակ են՛՛:

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում է նաև ՛՛կեղծ քաղաքականություն վարելու՛՛ համար՝ նշելով, որ Ֆրանսիան ներկայացնում է Հայաստանը խաղաղասեր երկիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ասել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի կողմից ենթարկվում է սպառնալիքների:

  • Կիսվել: