չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ադրբեջանի ագրեսիան հարձակում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ. Փաշինյան

Ադրբեջանի ագրեսիան հարձակում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ. Փաշինյան

Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց՝ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները, այդ թվում՝ տնտեսական։

«Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք բանակի բարեփոխումներին», - ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, թե ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը, ավելի է ընդգծում դա։

«Հայաստանի պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Ադրբեջանի ագրեսիան հարձակում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ։

  • Կիսվել: