չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հյուսիս-հարավի՝ Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածում մեր գործերը բավականին լավ են. Խուդաթյան

Հյուսիս-հարավի՝ Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածում մեր գործերը բավականին լավ են. Խուդաթյան

Հյուսիս-հարավի՝ Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածում մեր գործերը բավականին լավ են ընթանում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի հարցին: 

«Մենք պլանավորում ենք, որ եռաշերտ ասֆալտապատում իրականացված այդ ճանապարհը այս տարեվերջին արդեն ամբողջությամբ պատրաստ լինի: Վատագույն դեպքում մեզ այնտեղ կմնան գծանշման և կահավորման աշխատանքներ իրականացնել, որը կիրականացնենք գարնանը վաղ: Երևանի հատվածի մասով. մենք այնտեղ կապալառուի հետ կապված խնդիրներ ենք ունեցել: Այս պահին քննարկում ենք նաև այդ հատվածի շինարարությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցը: Վերսկսելուց հետո դրա ավարտի մասով կկարողանամ ժամկետներ ասել: Մյուս հատվածներում աշխատանքները լայն թափով ընթանում են: Հիմնական հատվածներում արդեն ավարտված են, և կահավորման աշխատանքներ են ընթանում, և Լանջիկից դեպի Գյումրի հատվածը բաց է երթևեկության համար, չնայած այնտեղ որոշ աշխատանքներ կան իրականացնելու»,- նշեց նա: 

  • Կիսվել: