Կրթական համակարգը վերջապես զբաղվում է կրթությամբ. Ժաննա Անդրեասյան
«Կրթական համակարգը վերջապես շնչում է, մարդիկ օձիք են թափ տալիս»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ կրթական համակագը վերջապես զբաղվում է կրթությամբ։
«Իսկ ովքեր խոսում են բուհերի կուսակցականացումից, թող գնան, տեսնեն, ինչպես են բուհերի շենքերը տվել կուսակցական գրասենյակների»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Նա նաև հայտարարեց, որ «Ակադեմիական քաղաքը» լինելու է, ինչի մասին վկայում է ընթացիկ աշխատանքը։