չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
3 տարվա ազատազրկում է սահմանվում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի. Իոաննիսյան

3 տարվա ազատազրկում է սահմանվում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ի գիտություն ՀԷՑ-ի ու այլ ձեռնարկությունների թոփ-մենեջմենթի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը մինչև 3 տարվա ազատազրկում է սահմանում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի:

«Քրեական պատասխանատվությանը ենթակա կլինեն նաև այն անձինք, որոնք կմասնակցեն նման պարտադրանքի կազմակերպմանը, դրդմանը, պարտակմանը կամ որևէ այլ կերպ օժանդակությանը»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը տեղեկացրեց, որ այս պահին, երբ դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի հարցը, տեղի է ունենում «մինի ցույց», և այդ ցույցի բազմամարդ կադրերն ապահովելու համար ՀԷՑ-ից և ոչ միայն ՀԷՑ-ի անձնակազմից ստիպողաբար մարդկանց տանում են դատարանի մոտ: Վարչապետն անդրադարձավ՝ նշելով, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա այդ գործողությունն անում են և մարդկանց ստիպողաբար ցույցի են տանում, բոլորը ազատվելու են աշխատանքից:

Հիշեցնենք՝ ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։

ՆԳՆ-ից հայտնել էին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ։

  • Կիսվել: