չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կիև հրավիրելն իմաստ չունի, քանի որ ռուսական կողմը չի ընդունի այդ հրավերը։ Նույն կերպ ապակառուցողական է Ուկրաինայի նախագահին Մոսկվա հրավիրելը։

Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, այս մասին նոյեմբերի 3-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Պուտինին Կիև հրավիրելն իմաստ չունի, քանի որ նրանք չեն գա։ Հրավիրել, որպեսզի չգան, ապակառուցողական է։ Նույն կերպ՝ ինձ Մոսկվա հրավիրելը»,- ասել է Զելենսկին։

  • Կիսվել: