ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վեց հազարից ավելի բնակչի տարհանել են Խերսոնի մարզի հեղեղված բնակավայրերից

Վեց հազարից ավելի բնակչի տարհանել են Խերսոնի մարզի հեղեղված բնակավայրերից

Խերսոնի մարզի ավելի քան 6 հազար բնակիչներ, այդ թվում՝ 235 երեխա, տարհանվել են տարածաշրջանի հեղեղված բնակավայրերից: Այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հունիսի 10-ի առավոտյան Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի քաղաքային, Ալեշկիի և Գոլոպրիստանի քաղաքային շրջանների հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ, որոնցից 235-ը երեխաներ են և 81-ը՝ սակավ շարժունակ քաղաքացիներ՛՛:

Սալդոյի խոսքով՝ Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո հեղեղված Ալյոշկի և Գոլայա Պրիստան (Խերսոնի մարզ) քաղաքներում ջրի մակարդակը սկսել է իջնել։

  • Կիսվել: