Նոր նշանակում Արարատյան Հայրապետական թեմում
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը հուլիսի 24-ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հոգևոր պատասխանատու։
Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:



