Նահանգապետը հայտնել է Կուրսկի մարզում ավելի քան 133 հազար մարդու տարհանմա մասին
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռավար խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինային սահմանամերձ մարզերի ղեկավարների ու կառավարության որոշ անդամների հետ։
Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, ներկայացնելով իրավիճակը, ասել է․ «Օպերատիվ շտաբի որոշմամբ՝ տարհանման գոտում ընդգրկվել են Կուրսկի մարզի 8 շրջաններ՝ 152 հազար 566 բնակչությամբ։ Այսօրվա դրությամբ 133 հազար 190 մարդ դուրս է եկել, մնացել են 19 հազար 376-ը։ Շարունակում ենք մարդկանց տեղափոխումը ապահով վայրեր»։
Իր հերթին Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն էլ ասել է, որ իրավիճակը երեկ բարդացել էր։ Ըստ նրա՝ մարզի վրա 23 անօդաչու է արձակվել, որոնք ոչնչացվել են, իսկ երեկոյան դիվերսիոն-հետախուզական խմբերը փորձել են հատել սահմանը, բայց սահմանապահների ու բանակի ուժերը նրանց հետ են մղել։
Մարզերի ղեկավարները հավաստիացրել են, որ իրավիճակը վերահսկվում է։