շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱԷՄԳ-ն մոնիթորինգ է անցկացրել Կուրսկի ԱԷԿ-ում, որտեղ ուկրաինական ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել

ԱԷՄԳ-ն մոնիթորինգ է անցկացրել Կուրսկի ԱԷԿ-ում, որտեղ ուկրաինական ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեղյակ է ռազմագործողությունների հետևանքով Ռուսաստանի Կուրսկի ԱԷԿ-ում բռնկված հրդեհի վերաբերյալ մամուլի հաղորդագրություններին և հայտնել է տեղում անցկացված մոնիտորինգի արդյունքները: Այս մասին ասված է ԱԷՄԳ-ի Х-ի միկրոբլոգում։

Ինչպես նշվում է՝ մոնիտորինգը հաստատում է, որ Կուրսկի ԱԷԿ-ի մոտակայքում ճառագայթման մակարդակը նորմայի սահմանում է։

«Ռուսաստանը պնդել է, որ Կուրսկի ԱԷԿ-ում ռեակտորի հզորությունը նվազում է օժանդակ տրանսֆորմատորի վնասման պատճառով, սակայն հրդեհը մարել է, զոհեր չկան»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: