չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Դրեզդենում հայտարարվել է տարհանում. պատճառը պատերшզմшկան ժամանակների ռпւմբի հայտնաբերումն է

Դրեզդենում հայտարարվել է տարհանում. պատճառը պատերшզմшկան ժամանակների ռпւմբի հայտնաբերումն է

Գերմանիայի Դրեզդեն քաղաքի 17 000 բնակիչներ ստիպված կլինեն լքել իրենց տները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի հայտնաբերումից հետո, ինչը քաղաքի պատմության մեջ կլինի ամենամեծ տարհանումը, տեղեկացնում է Sächsische Zeitung-ը:

Պարբերականը, մասնավորապես, նշել է. «Ավելի վաղ շինարարները Դրեզդենի փլուզված Կարոլաբրյուկե կամրջի վրա աշխատելիս հայտնաբերել էին բրիտանական 250 կիլոգրամ քաշով ավիառումբ։ Մասնագետները նախատեսում են այն վնասազերծել մեկ օրվա ընթացքում»:

Հաղորդվում է նաև, որ տարհանման գոտում են հայտնվել քաղաքային վարչակազմը, ոստիկանության բաժանմունքը, մի քանի թանգարաններ, բնակելի շենքեր, մանկապարտեզներ և ծերանոցներ։

  • Կիսվել: