Կուրսկի մարզում օդում բախվել են ռուսական երկու Սու-35Ս կործանիչներ. երկուսն էլ ոչնչացվել են
Ռուսաստանի Կուրսկի մարզում ռուսական երկու Սու-35Ս կործանիչներ բախվել են օդում և ոչնչացվել։ Այս մասին հայտնել են ռուս ռազմական բլոգերները՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել մարզի օդային տարածքում։
Բախման պաշտոնական պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Նշենք, որ Սու-35Ս-ը ռուսական բազմաֆունկցիոնալ, գերշարժունակ 4-րդ սերնդի կործանիչ է՝ երկու շարժիչով։ Ռուսաստանի զինված ուժերն այն օգտագործում են, մասնավորապես, Սու-34 ռմբակոծիչների ուղեկցման, ցամաքային զորքերի աջակցության, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների որսալու, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ գործողությունների համար։



