երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Բելգիան Ուկրաինային կփոխանցի երեք հատ F-16 կnրծանիչ. Զելենսկի

Բելգիան Ուկրաինային կփոխանցի երեք հատ F-16 կnրծանիչ. Զելենսկի

Բելգիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 3 հատ F-16 կործանիչներ։ Մատակարարումը կիրականացվի արագացված ընթացակարգով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ ինքնաթիռների վերաբերյալ համաձայնագրերից բացի՝ Ուկրաինան արդեն ստացել է F-16-ների համար անհրաժեշտ զինամթերքի շտապ մատակարարումներ Բելգիայից և այլ գործընկեր երկրներից, այդ թվում՝ Իսպանիայից։

«Երբ Ռուսաստանն ամեն օր սրում է իրավիճակը, մենք պետք է ավելացնենք օդային թիրախները խոցելու և մարդկանց պաշտպանելու հնարավորությունները»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: